- Այ նոր տարի,
Գալդ բարի,
Դու մեզ նվեր
Ի՞նչ ես բերել.

 


Քաղցր խնձո՞ր,
Չիր ու սալո՞ր,
Թե՞ տանձ ու նուռ,
Չամիչ մի բուռ։

 


- Ջա՜ն, մանուկնե՜ր,
Թո՛ղ ձեզ մրգեր
Մայրիկը տա,
Ինձ մոտ չկա։

 

Ես ձեզ համար
Մի-մի հարմար
Գիրք եմ բերել,
Մեջը պատկեր:

 


Սրա նման
Ուրիշ մի բան
Էլ չգտա
Իբրև ընծա։

 


Գիրքն է տալիս
Մտքեր բարի,
Երգ, ցնծություն,
Խաղեր սիրուն: