Բաղադրիչներ.

  1. Վարդի թերթիկներ - 500 գրամ
  2. Շաքարավազ - 1,5կգ
  3. Ջուր - 1 բաժակ
  4. Կես կիտրոնի թարմ հյութ

Պատրաստման եղանակը Պատրաստում ենք թերթիկները. լվանում ենք, սրբիչի օգնությամբ հեռացնում ենք ավելորդ ջուրը, հեռացնում ենք սպիտակ հատվածները, մանր կտրատում ենք: Ավելացնում ենք 500 գրամ շաքարավազ և թողնում ենք 2 օր: Մնացած շաքարավազով, ջրով և կիտրոնի հյութով պատրաստում ենք օշարակ, ավելացնում ենք շաքարավազով թերթիկները: Շարունակում ենք եփել մինչև մուրաբան պնդանա: Բարի ախորժակ: