- Բարև Ձեզ Մարինա ջան, ինչպես գիտենք, Դուք զբաղվում եք դիմահարդարմամբ։ Ինչո՞ւ ընտրեցիք այս մասնագիտությունը։

 - Առաջին մասնագիտությամբ ես լեզվաբան, բանասեր եմ։ Բայց, քանի որ միշտ շատ եմ սիրել կոսմետիկան, ինքս էլ գեղեցիկ էի շպարվում հանալսարանական տարիներին և դեռ մանկուց շրջապատումս բոլորին ես էի շպարում և հարդարում, այդ սերը շատ ավելի ուժեղ գտնվեց ու երբ հասավ այն պահը, որ պետք է աշխատանքային ընտրություն կատարեի, ես հասկացա, որ իրականում դիմահարդարումն ինձ ավելի հոգեհարազատ է և շատ ավելի հետաքրքիր ու ստեղծագործական աշխատանք է իրենից ներկայացնում:
Հատկապես, որ արդեն տևական ժամանակ է որպես դիմահարդար մասնակցումում եմ տարբեր թիվի նախագծերի աշխատանքներին։

- Այժմ ինչպիսի դիմահարդարումն է թրենդային։
- Ցանկացած դիմահարդարման դեպքում կարևոր է մաշկի տոնը, որը պետք է ճիշտ ընտրված լինի: Թրենդային է «nude» դիմահարդարումը, փայլուն, խնամված, առողջ մաշկ, վարդագույն այտեր, գծաներկված աչքեր, շուրթերի թաց էֆեկտը, որը կարող ենք ստանալ օգտագործելով gloss կամ բալզամ, որը նաև ավելացնում է շուրթերի ծավալը:

 - Ինչպես ճիշտ դիմահարդարվեն աղջիկները տնային պայմաններում։
 - Առաջին հերթին մաքրում ենք դենքը, խոնավեցնում, ընտրում ենք տոնային քսուք, որը կհամապատասխանի ձեր մաշկի գույնին, հավասարաչափ տարածում ենք, այնուհետև օգտագործում ենք քիչ քանակությամբ դիմափոշի յուղային մասը հանելու համար:
Օգտագործեք բաց գույնի լուսավորող երանգ` հոնքերի տակ, ինչպես սպիտակը կամ արծաթը, որպեսզի աչքերը պակաս ընկղմվեն:
Արժե շեշտադրումներ անել հոնքերի վրա, բայց դրանք շատ մութ չդարձնել:
Դեմքը վերջացնելուց հետո անցնում ենք աչքերին:
Հաշվի ենք առնում հագուստի գույնը և ըստ դրա օգտագործում ենք համապատասխան երանգի ստվերաներկ:
Շրթունքներին կարող եք օգտագործել «gloss» կամ բալզամ, որն ավելի թրենդային է։


 - Ինչպես աղջիկները ընտրեն ճիշտ դիմահարդար, և վստահեն, որ իրենց կարևոր օրը կունենան ճիշտ դիմահարդարում։
 - Կարծում եմ,եթե ցանկանում ես ունենալ գեղեցիկ եւ խնամված տեսք,ապա պետք է դիմես բացառապես մասնագետի, չէ՞որ նրանից է կախված քո այդ օրվա տեսքը։ Վստահ եղիր, որ յուրաքանչյուր մասնագետ սրտացավորեն է մոտենում իր աշխատանքին և քեզ հուսախաբ չի անի ։)


 - Ինչ խորհուրդ կտաք սկսնակ դիմահարդարներին։
 - Բոլոր նրանք, ովքեր ունեն երազանքներ այս կամ այն մասնագիտության մեջ խորանալու, թող հնարավորինս ջանք ու ժամամակ ներդնեն իրենց զարգացման մեջ, թող դժվարություններից չնկճվեն, միշտ առաջ նայեն և անեն հնարավորինս մեծ հաջողությունների հասնելու համար։

 - Շնորհակալություն գեղեցիկ հարցազրույցի համար։ Ձեզ մաղթում ենք անսահման գեղեցկություն․․․