Մաշկի բնական փայլն ու գեղեցկությունը նոր անուն ունեն` «Mariann Gray»:
Մաշկի խնամքը պահանջում է գրագետ մոտեցում, բաղադրիչների հանգամանալից ընտրություն և հոգատարություն, ինչը կգտնեք «Mariann Gray»-ի յուրաքանչյուր սրվակում: Ապրանքանիշը ստեղծվել է 2017 թվականին:
Երևանում՝ «Mariann Gray»-ի արտադրամասում, միավորվում են գիտելիքները, գեղեցիկը ստեղծելու և փայլ հաղորդելու ցանկությունը, հանգամանալից մշակված բաղադրատոմսերը և դառնում հմայք ու գեղեցկություն:
Խնամքի միջոցների մշակման և պատրաստման գործընթացը պահանջում է համակ ուշադրություն, բնական բաղադրիչների գրագետ ընտրություն և ստեղծագործական մոտեցում: Մեզ մոտ յուրաքանչյուր բաղադրիչ լիցենզավորված է և անցնում է լաբորատոր փորձաքննություն: Մենք ամեն օր բացահայտում ենք գեղեցկության, առողջության և փայլի գաղտնիքները, ներառում ենք դրանք մեր սրվակներում և նվիրում ձեզ:
Մեր խնամքի միջոցները հարուստ են վիտամիններով, 100% բնական բուսական ծագում ունեցող յուղերով, էքստրակտներով և եթերայուղերով: Մենք չենք ներառում սինթետիկ հավելումներ և քայլում ենք բնությանը ներդաշնակ:

«Mariann Gray» խնամքի միջոցները չեն պարունակում պարաբեններ, սուլֆատներ, գենետիկ շեղումներ առաջացնող նյութեր, սիլիկոններ, հորմոններ և այլ վնասակար նյութեր: Արտադրության մեջ օգտագործվում են միայն բնական ներկանյութեր և սննդային անվտանգ բուրավետիչներ:


«Mariann Gray»-ը փայլելու և գրավիչ լինելու ձեր ճանապարհն է:

 

 Mariann Gray շրթներկերն ոչ միայն կընդգծեն Ձեր գեղեցկությունը,այլ նաև կհարթեցնեն, կփափկացնեն, կսնուցեն, կպաշտպանեն արևի վնասակար ճառագայթներից:

Շնորհիվ ժոժոբայի, նուշի յուղերի, շիայի կարագի և այլ բնական հավելումների, դուք կմոռանաք քիմիական շրթներկների հետևանքով առաջացած անհարթությունների մասին:

Mariann Gray Օրգանական կոսմետիկա


Հիալուրոնաթթվով և արգանի յուղով խոնավացնող կրեմ բազան ջրազրկված, էլաստիկությունը կորցրած և հոգնածության նախանշաններ ունեցող մաշկի համար լավագույն լուծումներից մեկն է։ Նախատեսված է շատ չոր,թեփոտված մաշկի համար, կարող եք օգտագործել ինչպես ամենօրյա խնամք, նաև որպես տոնայինից առաջ հիմք:

Mariann Gray Օրգանական կոսմետիկա

Հիանալի հավաքածու, որը մեկտեղում է դեմքի խնամքի համար անհրաժեշտ կոմպոնենտները․

  • Ցերեկային վերականգնող սնուցող քսուք
  • լվացվելու կրեմ գել
  • դետոքս
  • աչքերի մաշկի շուրջ խնամք

Mariann Gray, Մարիանն Գրեյ Օրգանական կոսմետիկա

Դեմքը խոնավացնող քսուք, որը հարմար է թե ցերեկային, թե գիշերային խնամքի համար։

Mariann Gray Օրգանական կոսմետիկա

Աչքերի շուրջ մաշկի խոնավեցման գործողությունը, հատկապես ամռանը, շատ կարեւոր է առավոտյան (տանից դուրս գալուց ոչ պակաս, քան կես ժամ առաջ):

Այս կրեմը կլուծի մի շարք խնդիրներ:

  • կվերականգնի ջրազրկված մաշկը
  • կապահովի մաշկի սնուցումը և խոնավացումը
  • Հարմարվետության զգացողություններ կպարգևի
  • Ավելի քիչ միմիկական կնճիռներ, կնճիռների առաջացման կանխարգելում

Mariann Gray Օրգանական կոսմետիկաՀայկական, որակյալ կոսմետիկա հատուկ Ձեր համար, Mariann Gray Organic Group