Արևն ելավ
Իր շողերով
Փայլփլուն,
Հնձվորն եկավ.
Զրնգոց է դաշտերում։

 

Սեգ սարերի
Հովն է արփին
Գուրգուրում,
Վերջին անգամ
Արտը հորանց
Է գնում։

 

Եվ հասկերն են
Կամաց պառկում,
Դառնում շերտ,
Առավոտյան
Ցողը տանում
Իրենց հետ։

 

Իսկ հնձվորի
Երգը հնչում
Դաշտով մեկ,
Ավետում է,
Թե՝ «Կունենանք
Առատ բերք»։