![Գրիչ, Հովհաննես Թումանյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
![Գրիչ, Հովհաննես Թումանյան](https://hoonch.am/images/grakanutyun/mankakan-grakanutyun.jpg)
Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ,
Ինձ էլ սիրես գոնե մի քիչ։
Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին
Գրում ես միշտ վարժ ու կարգին.
Իսկ իմ ձեռքին խազմըզում ես
Սև ագռավի ճանկերի պես։
Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել։
Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ
Գրի էնպես արագ-արագ,
Էնպես ուղիղ, սիրուն, բարակ։
Գրիչը լուռ լըսում, լըսում,
Ճըռճըռում է ու խազմըզում,
Բայց այս անգամ արդեն կարծես,
Փոքրիկ ծըտի ճանկերի պես։
1907
Հետաքրքիր է նաև․․․
Սարդարապատ
- 28.05.2024
Զապել Եսայան, արձակագիր, բանաստեղծ, ուսուցիչ
- 27.05.2024
Տերևաթափ, Հովհաննես Թումանյան
- 28.07.2023
RECENT
SEO+AI 8-օրյա դասընթաց սկսնակների համար
- 2024-06-27 13:56:00
SEO+AI 3-օրյա դասընթաց սկսնակների համար
- 2024-06-27 13:45:00
«Պայքարելը՝ ապրելակերպ» քննարկում գործարար կանանց հետ
- 2024-06-06 11:03:00
Սարդարապատ
- 2024-05-28 12:43:00
Զապել Եսայան, արձակագիր, բանաստեղծ, ուսուցիչ
- 2024-05-27 07:53:00