Այս թեմայով գիրք գրելու գաղափար վաղուց ունեի։ Այս թեմայի մասին վաղուց էի մտածում և մտքումս արդեն կազմել էի գրքի կառուցվածքը, նույնիսկ, նախքան առաջին գիրքս հրատարակելը, պատկերացնում էի՝ ինչի մասին պետք է խոսեմ։

Դառնալո՞ւ եմ բիզնեսմեն, Ջուլիետա Վարդանյան
Ժամանակը է՛լ ավելի հասունացրեց նյութը, մտքումս ստեղծված կառուցվածքը հանձնվեց թղթին, մշակվեց, համեմվեց մի շարք հետաքրքիր օրինակներով և այն դարձավ շատ ավելի արդիական, քան նախնական օրինակն էր։
Գիրքը իմ մասին է, քո մասին, մեր ընկերների մասին, բոլորիս մասին։ Այն մասին, թե մենք ինչ միջավայրում և ինչ կոդավորումներով ենք մեծանում, ինչ են տալիս մեզ այդ կոդավորումները և ինչ ճանապարհով են տանում։ Այստեղ կարող ես գտնել անդադար «#գործկա» (գործատու) և «#գործչկա» (աշխատանք փնտրող) խորագրերով պայքարների, այս կամ այն մասնագետի վատ աշխատանքի վերաբերյալ անդադար հնչող մեղադրանքների, դիտողությունների, քննադատությունների խորքային պատճառները։
Սա մեր մասին հայացք է՝ մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետի աչքերով։

  Ջուլիետա Վարդանյան