Մեր օրերում արհեստական ինտելեկտի, կամ բանականության (այսուհետ՝ ԱԻ), կամ ներյոցանցերի կիրառումը գնալով ավելի տարածված է դառնում մեդիա դաշտում, որից զերծ չեն մնում նաև սոցիալական ցանցերը։

Այժմ ամենատարածված ԱԻ-ն  ChatGPT-ն է, որի մասին շատ ենք խոսում, բայց այն միակը չի, այժմ նաև մեծ քայլերով առաջ է շարժվում Google-ի ԱԻ-ը՝ Bard անունով։ Արանք  բնական լեզվի մշակման առաջադեմ տեխնոլոգիաներ են և կարող են լինել շատ արդյունավետ և օգտակար գործիքներ Instagram բլոգերների համար: Այս նյութում ուզում եմ ներկայացնել մի քանի պրակտիկ եղանակներ, թե ինչպես կարելի է օգտագործել  ChatGPT-ին ինստագրամ բլոգում՝ այն ավելի զարգացնելու և ձեր գործը հեշտացնելու համար:

Մինչ այժմ ChatGPT և Bard-ի բազային տարբերակի օգատգործումը անվճար է և սա լավ հնարավորություն է այն ուսումնասիրելու և մաքսիմալ օգտագործելու  ինտագրամ բլոգի աճի համար։ 

ChatGPT նեյրոցանցի հնարավորությունները փորձելու համար հարկավոր է մուտք գործել  OpenAI-ի միջոցով, որից հետո կհայտնվեք ChatGPT-ի զրույցի էջում՝ նեյրոցանցի հետ զրուցելու համար: Որտեղ անհրաժեշտ ՝ մուտքագրել հարցումը(prompt) հնարավորինս մանրամասն, որից կախված կլինի նեյրոցանցի պատասխանի ճշտությունը և արդյունքը:   

Նաև հարկ է նշել, որ այս նեյրոցանցերը դեռևս չեն կարողանում աշխատել հայերենի հետ, չնայած փորձում են, բայց կարծում եմ խնդիր չի աշխատել նրանց հետ անգլերենով կամ ռուսերենով, այնուհետև թարգմանել հայերեն

 

Դե ինչ, Առաա՜աջ։ Հիմա փորձեմ օրինակներով ցույց տալ, թե ինչպես ԱԻ-ն կարող է օգնել ձեր ինստագրամ բլոգի առաջխաղացմանը: Գնացի՜նք!

Առաջին հերթին՝ բովանդակության և ստեղծագործական գաղափարներ

Եթե ստեղծագործական գաղափարների պակաս ունեք, ապա ChatGPT-ն ոգեշնչման հիանալի աղբյուր է: Այն կարող է ձեզ հետ մտածել, հակաճառել և գեներացնել մտքեր* որոնք ձեր մտքով չի անցնի, տալ խնդրի լուծման թարմ տեսլական և առաջարկել նոր գաղափարներ, որոնց մասին նույնպես ինքներդ չէիք մտածի:

 

Կոնտենտի գաղափարներ

Chat GPT-ը կարող է օգնել ձեզ , հորինել պոստերի գաղափարներ և նոր բովանդակության թեմաների: Սա շատ կարևոր ու բարդ հարց է նրանց համար, ովքեր ամեն օր զբաղվում են բովանդակության ստեղծմամբ և հաճախ դժվարանում են ոգեշնչման և գաղափարների բացակայության պատճառով: Օգտագործելով նեյրոցանցը՝ կարելի է ստեղծել հետաքրքիր թեմաներ և հրապարակումների վերնագրեր։ Նեյրոցանցը կարող է լավ բլանկ(թեմփլայթ) ստեղծի ապագա պոստի տեքստի համար, մնում է միայն միքիչ խմբագրել ստացված նյութը և ստանալ ներգրավվածության աճ: 

Օրինակ․ կարող եք նեյրոցանցին խնդրել կատարել հետևյալ առաջադրանքները:

  • Գեներացրու 10 հետաքրքիր թեմա ինստագրամում հրապարակելու համար:
  • Առաջարկիր 10 գաղափարների Stories և Reels համար.
  • Ստեղծեք ողջույնի խոսքի մի քանի տարբերակ, նաև հումորային:
ChatGPT prompt example
chatGPT հարցման օրինակ

 

Մեմերի ստեղծում

Խնդրեք նեյրոնային ցանցին ձեզ համար գեներացնել հումորային մեմեր տարբեր թեմաների շուրջ, որոնք կհետաքրքրեն ձեր հետևորդներին: Մեմերը հիանալի թեմա է աուդիտորիայի հետ անմաիջականություն պահելու համար և բեռնաթափում է բլոգի տեղեկատվական և գովազդային բովանդակությունը: Ավելին, մեմերը Instagram-ում գերժամանակակից շուկայավարման հնարքներ են: ChatGPT-ը կարող է ստեղծել բավականին զվարճալի մտքեր և տեքստային մեմեր: Ձեզ մնում է  ընտրել լավագույնները, գտնել համապատասխան լուսանկար կամ տեսանյութ ու պոստը պատրաստ է։

chatGpt meme generation
Երբ նեյոցանցը մեմ ստեղծելուց բացի, նկարագրում է նաև ինչ նկար օգտագործել

 

Հեշթեգեր կամ #hashtags

Instagram-ի գրառումներում հեշթեգների կիրառումը կարևոր մաս է կազմում։ Սա օգնում է Instagram-ի ալգորիթմներին հասկանալ, թե ինչի մասին է ձեր բովանդակությունը, որպեսզի այն ավելի շատ մարդկանց  առաջարկի: Եթե դուք, ենթադրեք, ամեն օր կատարում ենք հրապարակումներ, ապա ձեր բովանդակության ու թեմաների համար պետք է ունենաք պատրաստի հեշթեգների ցանկ: ChatGPT - ը կարող է պատրաստել արդյունավետ հեշթեգների ցանկ, որոնք ուղակի կարող եք քոփի անել:

chatGPT generate hashtags
հեշթեգերի ցանկ chatGPT-ից

 

Վերլուծական տվյալների հավաքագրում

ChatGPT-ը կարող է հավաքել ցանկացած տվյալ ըստ ձեր հարման, որպեսզի կարողանաք վերլուծել և մշակել այն Instagram-ի զարգացման համար: Օրինակ, կարող եք խնդրել, որ հավաքի ձեր մրցակիցների ցուցակը, որը առանց նեյրոցանցի ձեզանից  չափազանց շատ ժամանակ կխլի։

Instagram-ում մարկետոլոգների և SMM մենեջերների համար հատկապես նման հնարավորությունները  օգտակար են: Նաև բովանդակություն ստեղծելու համար ձեզ կարող են անհրաժեշտ լինել հետաքրքիր փաստեր և վիճակագրական տեղեկատվության։

statistics in chatGPT
Վերլուծական տվյալների մշակում chatGPT օգնությամբ

Ցավոք սրտի, պետք է նշենք որ այս տեսակի ինֆորմացիա ստանալու համար պետք է օգտագործել chatGPT-ի վճարովի՝ 4.0 տարբերակը, քանի որ այս պահին 3.5 տարբերակը օգտագործում է մինչև 2022 թվականի բազաներ և ունի քիչ տվյալներ Հայասատնի և այլ ոչ "կարևոր" երկրների, երևույթների և առարկաների մասին։


Արդյունավետ CTA կոչերի գեներացում

Գործողության դրդող կոչերը պարտադիր են յուրաքանչյուր գրառման, Stories-ի և Reels-ի համար: Երբեմն գաղափարներն ուղակի վերջանում են, և դժվար է հորինել նոր բան, ներգրավածությունը ավելացնելու համար: Այս դեպքում ևվս ChatGPT-ը կարող է ստեղծել համապատասխան CTA-ների ցուցակ' տարբեր թեմաների և լսարան ներգրավելու համար: Կարևոր է, որ նշեք գործողության ապագա կոչի մանրամասն նկարագրությունը և ինչպիսի արդյունք եք ուզում ստանալ։

chatGPT CTA generation
Հասարակ chatGPT հարցում CTA կոչ գեներացնելու համար

 

 

Ստեղծեք սցենարներ chatGPT-ի հետ

Ստեղծեք հետաքրքիր սցենարներ ցանկացած թեմայով ցանկացած լայն Stories-ի կամ Reels-ի համար: ChatGPT-ը կարող է գեներացնել նաև սցենար սերիալի համար,  առաջացնել գրավիչ և խելացիորեն կառուցված սցենարներ, պահպանելով ֆիլմարտադրության կանոնները: 

Scripts in ChatGPT
ChatGPT-ն շատ մանրամասն սցենարիստ է, կարելի է սերիալի սցենար գրել :-)

 

Թույն նկարների ստեղծում

Իսկ հիմա Ձեզ ասեմ, թե ինչպես տեքստայինից անցնել նկարներին, որը ինստագրամի հիմնք է։

Նկարներ գեներացնելու համար պետք է օգտագործել DALL-E նեյրոցանցը, որը նույնպես ստեղծել է OpenAI-ը, ով ինչպես արդեն գիտենք ChatGPT-ի հեղինակն է։ 
DALL-E-ն օգտագործելու համար պետք է այցելել իրենց կայք, որը կարծում եմ արդեն հեշտությամբ կգտնեք, գրանցվել այնտեղ ինչպես chatGPT-ում ու արդեն կարող եք ստեղծել  բազմազան և զարմանալի նկարներ ձեր հարցմանը համապատասխան: 

DALL-E2 best image
Աշխարհի ամենալավ նկարը ըստ DALL-E 2 նեյրոցանցի

 

DALL-E-ով կարող եք ստեղծել անհավանական ֆոնային նկարներ, 3d էլեմենտներ, տարբեր գեղարվեստական ոճերով պատկերների և ամեն ինչ․․․ ամեն ինչ կախված է ձեր երևակայությունից։

Բնականաբերուք կարող եք ստեղծել յուրորինակ  և գունագեղ պատկերներ ձեր Stories-ների և հրապարակումների համար։ Ձեր մտքերը կարող եք վերածել զվարճալի մեմերի կամ թեմատիկ ֆոտո շարքերի: Ձեր լսարանը հաստատ կգնահատի ձեր կոնտենտի բազմազանությունն ու ոճը:

Ի միջի այլոց,  այս նյութի հիմնական նկարը նույնպես գեներացվել է արհեստական բանակականության  օգնությամբ, որը կիրառում է Viseme օնլայն հարթակը։

 

Ինչպես նկատել եք, շատ հարցումներ գրված են որոշակի սխալներով, բայց դա չի խանգարում նեյրոցանցերին հասկանալ հարցման իմաստը և պատասխանել դրան։
Նաև ես "ինտագրամի" մասնագետ չեմ և հնարավոր են որոշակի ոչ ճիշտ տերմիններ և հասկացություններ եմ օգտագործել նյութում։

 

Այսպիսով․․․

Մի վախեցեք օգտագործել նորագույն տեղնոլոգիաները, որոնց մարդկությունը հասել է 2024 թվականին։ Դրանք առաջին հայացքից կարող է թվան վախենալու ու անհասկանալի, բայց իրականում դա միայն առաջին հայացքից է այդպես։ Դրանք Ձեզ կօգնեն լինել ավելի արդյունավետ ձեր գործում, խնայել ժամանակ և լինել յուրօրինակ՝ իհարկե եթե ճիշտ էք օգտագործում այդ տեխնոլոգիաները։

Հուսով եմ նյութը օգտակար կլինի Ձեզ։ Իսկ եթե մնացին հարցեր, ապա կարող եք գրել մեզ, մեր մասնագետները և ես անպայման կփորձենք գտնել Ձեր հարցերի պատասխանը։

 

 

Ծրագրավորում, միքիչ վեբ-դիզայն, ավտո, տեխնոլոգիաներ և տեխնիկա․ մեկ-մեկ հետաքրքիր բաներ գրելու և կիսվելու ցանկություն։