«Ապագա Հայկական» առաջին համահայկական քաղաքացիական համաժողովի մասնակից, Լյուդմիլա Մկրտչյանը մեզ հետ հարցազրույցի ժամանակ նշեց, որ առաջանում է նոր ստրուկտուրա, որտեղ ամեն մարդ իրավունք ունի խոսել․․․ 
«Այսօր մենք պատմություն ենք կերտում և շատ մեծ հույս ունեմ, որ այսքան ծրագրեր, որոնք շատ կիրթ ուսումնասիրված ու կազմված են, 20-30 տարվա մեր Ապագա Հայաստանը կարող ենք ստեղծել, որովհետև բոլոր մարդիկ մասնագիտության առումով, որ այսօր այստեղ են, բոլորը բավականին կիրթ անձնավորություններ են, որոնք առաջին հերթին սրտացավ են իրենց հայրենիքի համար թե սփյուռքում, թե այստեղ։
Կարող եմ ասել հաջողություն և նորանոր բարձունքների միասին հասնենք հանուն մեր հայրենիքի ապագայի․․․»

Լյուդմիլան եկել էր Ռուսաստանի Դաշնությունից, Մոսկվայից։ Նա «Կիլիկիա» պարային համույթի ժառանգորդային դպրոցի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարն է։ Ավելացնենք, որ դպրոցում միայն հայկական, ժողովրդական պարեր են ուսուցանվում, իսկ սաների թիվը՝ 175 է։


Հետաքրքիր է նաև․․․
RECENT
Այաքս Ակադեմիա, ֆուտբոլային ակումբ
- 2025-11-25 13:46:00
Հայկ Աջապահյան, «Ամանորի հրաշքը» գրքի գեղեցիկ շնորհանդեսը
- 2025-11-22 18:16:00
Աստղիկ ստեղծագործ մտքի կենտրոն
- 2025-10-09 19:14:00
Լիլիթ Գուրօղլյան, LiGuro Academy հիմնադիր, ֆոնդհայթայթման մասնագետ
- 2025-09-30 19:19:00
Իվետա Մուկուչյան - «Այ, Այ, այ»
- 2025-09-30 07:40:00
SUBSCRIBE
All Rights Reserved © 2025