Ամեն գիշեր իմ պարտեզում

Լալկան ուռին, հեզ ուռին

Վշտատոչոր լաց է լինում

Լաց է լինում իմ ուռին։

 

Եվ սրբում է առավոտու

Կույս արևը նազելի

Հուր ծամերով հեգ ուռենու

Արցունքները բյուրեղի․․․